-
01.11.2013|
11:58
Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Քրիստափոր Կարա-Մուրզայի հայկական առաջին բազմաձայն պատարագի պրեմիերան` պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ: Այս պատարագի ձեռագրերը համարվում էին կորսված, սակայն մեր հայրենակից, նյույորքաբնակ երաժշտագետ Գրիգոր Փիթեջյանի շնորհիվ գտնվել են Ռ. Մելիքյանի ձեռագրերի պահոցում, Լիմոնջյանական նոտագրությամբ: Իր ժամանակին Կարա-Մուրզայի քառաձայն պատարագը հանդիպել է պահպանողական եկեղեցականների դժգոհությանը, և Կարա-Մուրզային հեռացրել են իր պաշտոնից:
-
30.10.2013|
12:44
…Առայժմ խորհում եմ Քուչակի և Իսահակյանի մասին. երկուսն էլ գերել են ինձ:
Ես սիրեցի Իսահակյանին քնքշորեն:
-
29.10.2013|
15:57
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, որը վերջին շրջանում ակտիվորեն զբաղվում է ԵՄ-Հայաստան հարաբերություններով, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման վերլուծական կենտրոնի հրավիրած սեմինարի ժամանակ կարծիք հայտնեց, որ Մաքսային միությունում Հայաստանը չունի հեռանկար:
-
29.10.2013|
15:55
ԵՄ խորհրդատվական խմբի միգրացիոն ոլորտի խորհրդատու Էլեոնորա Վերգեերը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման վերլուծական կենտրոնի հրավիրած սեմինարի ժամանակ նշեց, որ վիզաների դյուրացման հարցում առաջին տեղում են Բալկանյան երկրները: Ըստ ԵՄ խորհրդատուի՝ վիզաների դյուրացման գործողությունների պլանը կիրառելիս պետք է հաշվի առնել անվտանգությունը, անօրինական միգրացիայի դեմ պայքարը:
-
29.10.2013|
15:00
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման վերլուծական կենտրոնը և «Ստեֆան Բատորի» լեհական հիմնադրամը կազմակերպել են սեմինար-քննարկում «ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի երկխոսությունը՝ Վիլնյուսի գագաթաժողովից առաջ և հետո» թեմայով:
-
29.10.2013|
14:10
Հոկտեմբերի 29-ին Երևանի պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, Մոսկվայի և Երևանի պետական կոնսերվատորիաների պրոֆեսոր, դաշնակահար Յուրի Հայրապետյանի ասուլիսը։
-
29.10.2013|
13:57
Իսկ Միխոն խոր խարիզմա ուներ:
Իսկ մենք Միխոյի հետ ամեն տարի միասին էինք հանգստանում Ցխեսդելիում: Իր դաչան մի քանի տուն այն կողմ էր մեզնից:
ՈՒ երբ մենք գնում էինք ծովափ, իր պրո-ՆԱՏՕ-ական «ախրանան» ավտոմատներով մեր գլխին կանգնած հետևում էր, որ մենք ոչ մի վնաս չտանք Միխոյին:
-
29.10.2013|
12:40
«Մենք ռուսական գործակալներին վռնդել ենք անվտանգության համակարգից»,- ասել է Վրաստանի գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր երեկվա հեռուստաելույթի ժամանակ: Նրա խոսքով` Վրաստանը մեծ պրոբլեմներ ունի Ռուսաստանի հետ և պետք է խոսի նրա հետ:
-
29.10.2013|
11:22
Գերմանիայում փոթորիկի հետևանքով հինգ մարդ է մահացել: Այս մասին հայտնել են տեղի ոստիկանության ներկայացուցիչները:
Եղանակը մասամբ կաթվածահար է արել երկաթուղային երթևեկությունը Գերմանիայի հյուսիսում: «Deutsche Bahn» գործակալությունը որոշել է ամբողջությամբ կասեցնել դաշնային պետության` Շլեզվիգ-Գոլշտեյն տարածաշրջանային նշանակության գնացքների շարժը: Զգալի ուշացումներով գործել է միայն Բեռլինից դեպի Գաննովեր և Համբուրգ գնացող երթևեկությունը:
-
28.10.2013|
19:00
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 2-6-ը Երևանում և Գյումրիում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն:
Փառատոնի անցկացման աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով այս տարի նախատեսվում է նաև ցուցադրություն Էջմիածին քաղաքում: